00:00:00

Վահե Ղազարյանը հետևել է ապագա քրեական ոստիկանների ամփոփիչ պետական ատեստավորմանը

17:14, 30 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Ապագա քրեական ոստիկանների կրթական գործընթացի ավարտական փուլն է։ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ամփոփիչ պետական ատեստավորումը, որին  մասնակցում է 583 սովորող:

Սեպտեմբերի 30-ին ատեստավորման գործընթացին է հետևել  ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

Նախարարը հանձնաժողովների անդամների հետ զրուցել է ապագա ծառայողների առաջադիմության, մասնագիտական պատրաստվածության և գրանցած արդյունքների մասին։

Նա ատեստավորման մասնակիցներից հետաքրքրվել է Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու ցանկության ու կրթական ծրագրի արդյունավետության մասին։

Ապագա քրեական ոստիկանների ավարտական քննություններին նախորդել է մասնագիտական պրակտիկան, որի ընթացքում նրանք Կրթահամալիրում ձեռք բերած գիտելիքները քրեական հետախուզության ստորաբաժանումներում վերածել են գործնական հմտությունների։

Պետական ամփոփիչ ատեստավորումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ:

Ատեստավորումը բարեհաջող հաղթահարածները նոր ձևավորվող Քրեական ոստիկանության  ստորաբաժանումներում կնշանակվեն համապատասխան պաշտոնների։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր