«Մեկ տարի անց այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր փախան Լեռնային Ղարաբաղի անկլավից՝ վախենալով էթնիկ զտումներից, նրանց նախկին ներկայության ապացույցները գնալով դառնում են պակաս տեսանելի»։ Այս մասին հրապարակում է արել հոլանդական NOS-ը «Պատմության միտումնավոր ջնջում» խորագրով հոդվածում։
NOS-ի կողմից հաստատված արբանյակային լուսանկարների համաձայն՝ հիմնովին ավերվել են բազմաթիվ հուշարձաններ, շենքեր, գերեզմանատներ և նույնիսկ ամբողջ գյուղեր։
Արբանյակային լուսանկարներին կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում։