ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, թե այսօր ժամը քանիսին է նախատեսված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այն նախատեսվված է Նյու Յորքի ժամանակով՝ ժամը 10:15-ին (Երևանի ժամանակով 18:15-ին) և տևելու է 1 ժամ 15 րոպե։
Նշենք, ոպ ԱՄՆ Պետքարտուղարության կայքում ժամ առ ժամ նշված են Բլինքենի հանդիպումների ժամանակացույցը, համեմատության համար նշենք, որ ՀՀ վարչապետի, ԱԳՆ-ի աշխատակազմերը երբեք նախապես չեն ծանուցում անգամ հանդիպումների մասին։ Եթե նախկինում, մասնավորապես, ԱԳՆ-ի մամուլի խոսնակը շաբաթը մեկ անգամ ասուլիսներ էր հրավիրում եւ արձագանքում հրատապ հարցերին, ներկայացնում նաեւ հանդիպումների ժամանակացույցը, ապա այս իշխանության օրոք կառավարությունը սահմանափակել է հրապարակայնությունը ու հայ հասարակությունը ստիպված է լինում տեղեկությունը ստանալ նաք միջազգային լրահոսից։
Նշենք, որ Միրզոյանը և Բայրամովը գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկումներին: