Մեկնարկել է Ադրբեջանում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ղեկավար կազմի և ռազմական կցորդների այցը օկուպացված Արցախ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ այցի ընթացքում պատվիրակությանը ուղեկցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևն իր հերթին թվիթերում ծավալուն գրառում է արել վերոնշյալ այցի մասին՝ առիթը բաց չթողնելով ևս մեկ անգամ մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին։