Մեկ տարի առաջ, Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո հայերը լքեցին Լեռնային Ղարաբաղը, բայց ոչ բոլորի մոտ ստացվեց հասնել Հայաստան, ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը, այդ թվում՝ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել են և տեղափոխվել Բաքու։ Ի՞նչ է սպասվում ԼՂ նախկին ղեկավարներին, ո՞վ է նրանց պաշտպանում, ինչո՞ւ են նրանց ազատ արձակման հույսը կապում COP29 համաժողովի հետ: Լրագրող Լիլիթ Շախվերդյանը BBC-ի ռուսական ծառայության համար զրուցել է նրանց հարազատների ու փաստաբանների հետ։
Անցած սեպտեմբերին, տասնամսյա շրջափակումից հետո ԼՂ-ն անցավ Ադրբեջանի վերահոսկողության տակ։ Այդ օրերին ադրբեջանցի սահմանապահները ձերբակալեցին ԼՂ նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների։ Նրանց թվում են երեք նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, բայց նրանց խմբում ամենահայտնին ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանն է, ով ԼՂ-ում մի քանի ամիս զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։
Իշխանություններն ու իրավապաշտպանները տարբեր տեղեկություններ են տալիս բանտարկյալների ստույգ թվի մասին։ Բաքվում խոսում են 23 հայ գերիների մասին՝ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական գործողության արդյունքում ձերբակալված ԼՂ 8 ղեկավարների և 15 ռազմագերի և քաղաքացիական անձանց։ Սակայն իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, ով ներկայացնում է հայ բանտարկյալների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), կարծում է, որ բանտարկյալների իրական թիվը զգալիորեն գերազանցում է պաշտոնական տվյալները։
Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ հետաքննությունն ավարտվել է, և որ ԼՂ նախկին ղեկավարների գործերը շուտով կներկայացվեն դատարան։ Սա, թերևս, առաջին հայտարարությունն էր նրանց ճակատագրի մասին ձերբակալությունից հետո։
Մեկ տարի առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում ակտիվորեն լուսաբանվում էր նախկին պաշտոնյաների ձերբակալությունը։ Հրապարակվել են կադրեր, որտեղ նախկին ղեկավարներին ձեռքերը կապած տանում են Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության շենքով, ինչպես նաև նրանց լուսանկարները քննչական մեկուսարանում։
Բայց դրանից հետո նրանց մասին նոր կադրեր չեն հրապարակվել։ 2023 թվականի մարտին ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքը հայտարարեց ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ԼՂ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի հետ հարցազրույցի մասին։
Սակայն հաղորդումը եթերից հանվել է։ «Հարցազրույցների հեռարձակումը կախված է ոչ միայն մեզանից։ Մենք կանգնած ենք հարցի առաջ, թե որքանով է նպատակահարմար այն հրապարակել հիմա», - բացատրել է հեռուստաալիքի ներկայացուցիչը:
Այդ ժամանակից ի վեր նրանք չեն հայտնվել լրատվամիջոցներում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։