Հրավերներ ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
«Սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու համար մեծ պատիվ պետք է լինի ներկա գտնվելու այն արարողություններին, որոնք տեղի են ունենալու»,-հավելեց նա։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին հրավեր եղել է՝ Սրբազանը պատասխանեց, որ այդ մասով հավելյալ ծանուցում կլինի։