Անահիտ աստվածուհու` մ.թ.ա. II-I դդ թվագրվող արձանից պահպանված և Բրիտանական թանգարանում պահվող բրոնզե գլուխն ու ձեռքն արդեն Հայաստանում են։ Sputnik Արմենիայի կադրերում երևում է Հայաստանի ազգային պատկերասրահ տեղափոխելու պահը։
Նշենք, որ Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխն ու ձեռքը սեպտեմբերի 21-ից կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում։ Ցուցադրությունը կտևի 6 ամիս։
ՀՀ կառավարությունը ԿԳՄՍՆ–ին 15 մլն 693 հազար դրամ է հատկացրել Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի ցուցադրության հանրահռչակման համար։