00:00:00

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով. Եղանակը Հայաստանում

15:03, 15 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 15-ի կեսօրից հետո, 16-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-20-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝  5-7 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am -ին հաղորդում են, որ Երևան քաղաքում` սեպտեմբերի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-20-ը՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ 

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +26+28։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+21,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +23+25,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ 16+18,

Լոռի՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +16+19,

Տավուշ՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +19+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+22,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +23+27,

Արարատ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+29,

Արմավիր՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+28,

Վայոց ձորի լեռները՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+23,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +27+29,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +20+22:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր