00:00:00

«Բագրատ Սրբազանի մայրը երկու անգամ փորձել է ընդհատել հղիությունը». զարմուհի

23:07, 14 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Ինչպես հայտնել ենք, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա կյանքի ու գործունեության մասին պատմող «Իմ հավատամքը» ֆիլմը:

Ֆիլմի ընթացքում նրա զարմուհին պատմել է, որ երբ նրա ընտանիքը նոր է հայրենադարձված եղել, ապրելիս են եղել ծանր պայմաններում: Ու երբ նրա մայրն իմացել է, որ հղի է չորրորդ երեխայով, որոշել է հեռացնել պտուղը: Բարեկամուհու հետ գնացել է ծննդատուն, սակայն աստիճաններով բարձրանալիս լսել է գերբնական ձայն: Ձայնն ասել է` երեխային վնաս չտաս, երեխան պիտի ծնվի, ինքը մեծ մարդ պիտի դառնա:

Ազդվելով տեղի ունեցածից` նրանք հետ են գնացել և կրկին եկել մի քանի օրից: Սակայն նույն ձայնը կրկին սպառնացել է. «Չանեք նման բան, ձեզ հետ վատ բան կկատարվի»: Մայրը հրաժարվել է իր մտքից, ու այդպես ծնվել է Վազգեն Գալստանյանը` Բագրատ Սրբազանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր