Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի պատճառով կրկին Մաշտոցի պողոտայում, «Մալիբու» այգու գետնանցումում գործող «Երևան սիթի»-ն հայտնվել էր «շրջափակման» մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գետնանցումում միչև այժմ չկարգավորվող ջրատարերի խցանման պատճառով անձրևաջրերը «Երևան սիթի»-ի ողջ տարածքը «իրենով էին արել»։
Մի քանի ժամ պահանջվեց «Երևան սիթի»-ի աշխատակիցներից, որ կարողացան ջուրը հեռացնել խանութից։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գետնանցումով անգամ չէին կարողանում անցնեին քաղաքացիները։ Ովքեր ստիպված փորձում էին փողոցը անցնեին հետոիտնի համար չթույլատրելի հատվածով՝ տեղում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ, հորդորում էին, որպեսզի գետնանցումից մի քանի 100 մետր վերև բարձրանան ու անցնեն հետիոտնի համար նախատեսված վայրով։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Կառավարությունը եթե ցանկություն ունենա այս խնդիրը լուծի, ապա պետք է «Վեոլիա ջր»-ին կամ պարտավորեցնի, որ այլևս չի հանդուրժի նման անգործությունը, կամ էլ ճիշտ կանեն «Վեոլիա ջր»-ին զրկեն մենաշնորհից ու եթե մի քիչ խելք ունենան «Վեոլիա ջուր»-ը կտան Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բոլոր իշխանությունների սրտի օլիգարխ, գործարար Սամվել Ալեքսանյանին ու հաստատ «Վեոլիա ջր»-ից լավ կաշխատի, թե չէ էս ինչի է նման, երկինքը մի թեթև «փռշտում է» Երևանի գետնանցումներն ու շատ փողոցներ լցվում են անձրևաջրերով ու ստիպված մարդիկ պետք է «Նոյի տապան» ունենան»։