Երևան քաղաքում սեպտեմբերի 14-ին, 16-ին և 19-ին երեկոյան ժամերին, 15-ի գիշերը, 17-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 15-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ին կեսօրից հետո, 15-ի գիշերը, 16-ի, 18-19-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։