00:00:00

Այրվել է Ծովազարդում գտնվող հացատունը՝ 500 քմ, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ․ մանրամասներ

09:50, 14 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Սեպտեմբերի 13-ին, ժամը 23։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի գազալցակայանի տարածքում գտնվող հացատանը հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: 

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 14-ին, ժամը 00:17-ին, մարվել՝ 02:10–ին։ Այրվել է Ծովազարդ գյուղի գազալցակայանի տարածքում գտնվող հացատունը ( մոտ 500 քմ): Տուժածներ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր