ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց, քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի․ դատարանը Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացրել է ևս մեկ ամսով։ Այդ մասին հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Փաստաբանի խոսքով՝ կալանքը երկարացնելու հիմնավոր փաստարկ չկար։
«Սա քրեաքաղաքական գործ է, որոշումներն էլ, ստացվում է, որ քրեադատավարաքաղաքական են»,- նշել է նա։