00:00:00

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են իմ անմիջական ուշադրության ներքո. Անահիտ Մանասյան

17:22, 13 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 13-ին համատեղ այց են իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Պաշտպանն ու ԱԺ պատգամավորներն այցի ընթացքում մասնակցել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնի սաների կողմից պատրաստված համերգային միջոցառմանը, նաև շնորհավորել կենտրոնի սաներից մեկին՝ ծննդյան օրվա առթիվ:

Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպանը կարևորել է պետության աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի խթանման գործում։

Երաժշտախմբի հիմնադիր - ղեկավարներ Աննա և Անահիտ Մխիթարյանները միջոցառման ավարտին հյուրերին նվիրել են սաների կողմից պատրաստված հուշանվերներ:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել հաստատության շահառուների հետ՝ նրանց իրավունքների ապահովման վիճակի առնչությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ կրում են շարունակական բնույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր