Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
«Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող հարցեր։ Նիստի մասնակիցները հանդես են եկել ելույթներով»,–նշված է գրառման մեջ։