00:00:00

Քեռու և եգանի միջև տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ նրանք հիվանդանոցում են

11:10, 09 սեպտեմբեր 2024 Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացվել, որ «ձախ բազկի առաջնային շրջանի և ձախ ձեռքի առաջին մատի կողմնային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 38-ամյա Ռուբեն Ղ․-ն, ով հայտնել, որ Մինաս Ավետիսյան 4 փողոցի 12 հասցեում քեռու կողմից դանակահարվել է, իսկ ժամը 15։30-ի սահմաններում «աջ ազդրի և կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Երևան» բժշկական կենտրոն է է ընդունվել Երևանի բնակիչ 60-ամյա Սամվել Մ․-ն, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված հասցեում դանակահարության հետևանքով:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր