00:00:00

Yandex-ի վարորդը դերասանուհուն անասուն ու ոչխար է ասել, ապա նրա հետևից տուն գնացել. Լիա Զախարյանը տեսանյութեր է հրապարակել

10:04, 09 սեպտեմբեր 2024 Հասարակություն

«Անասուն ես, քեզ  ինչ ասեմ։ Ոչխար, բա քեզ ինչ ասեմ»։ Yandex. go Armenia-ի տաքսիներից մեկի վարորդն այսպես է դիմում դերասանուհի Լիա Զախարյանին։

Դերասանուհին մի քանի տեսանյութեր է հրապարակել ինսթագրամի իր էջում՝ հստակեցնելով, որ վարորդը Շահնարյան Սամվելն է։

Ավելին, վարորդը դերասանուհի հետևից նրանց տուն է մտել ու պահանջել, որ 1200 դրամի փոխարեն վճարի 1700 դրամ։

Դերասանուհին հայտնել է, որ կդիմի ոստիկանություն, իսկ մինչ այդ դիմել է ընկերությանը։

Տեսանյութն՝ այստեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր