Օգոստոսի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ 46-ամյա Անդրանիկ Ք․-ն և հայտնել, որ օգոստոսի 26-ին ժամը 13։00-ից մինչև ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում նշված ՓԲԸ-ի բանվորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Ս․-ն և Երևանի բնակիչ 37-ամյա Աշոտ Մ․-ն ընկերության պահեստից գողացել են 12 նոր և 16 օգտագործված հեռահաղորդակցության մարտկոցներ՝ պատճառելով 2 մլն դրամի վնաս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հովհաննես Ս․-ն գողություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով նշված ՓԲԸ-ի տարածքից ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Աշոտ Մ․-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Հովհաննես Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Ք․-ն «Ռեդինետ» ՓԲԸ տնօրենն է։