00:00:00

Երևանում բախվել են «BMW»-ն ու մոտոցիկլը, պարզվում են՝ արդյոք տուժածներ կան

18:19, 03 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:20-ի սահմաններում Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի, մոտոցիկլավարի ինքնությունը և արդյոք տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե՝ ոչ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր