00:00:00

Կոստանյանը Լեհաստանի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

18:04, 03 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Սեպտեմբերի 3-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Վիշնևսկիի հետ։ Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 

Վահան Կոստանյանը և Յակուբ Վիշնևսկին մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և տարբեր ձևաչափերով համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ամրապնդումը, այդ համատեքստում մտքեր են փոխանակվել փոխադարձ աջակցության հնարավորությունների վերաբերյալ։

Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա խորացման և ընդլայնման հնարավորությունները։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով հայկական կողմի մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր