00:00:00

Բաքուն ԵՄ-ին հորդորում է չքննադատել Ադրբեջանի ընտրությունները

15:48, 03 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն Եվրամիությանը կոչ է արել չքննադատել Ադրբեջանի ընտրությունները.

«Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ Պետեր Ստանոյի սուբյեկտիվ և կողմնակալ հայտարարությունները, որոնք կրկնում են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բացասական եզրակացությունները, իրավաչափ չեն։

Ադրբեջանում ընտրություններն անցել են երկրի սահմանադրությանը և օրենքներին լիովին համապատասխան:

Մենք կոչ ենք անում ԵՄ պաշտոնյաներին՝ գիտակցել Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու անհեռանկարայնությունը և կենտրոնանալ անդամ երկրների ներքին խնդիրների վրա»,-ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր