00:00:00

Պեսկովը հաստատել է, որ Թուրքիան BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել

16:59, 03 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետները դեռ որոշված ​​չեն։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Ավելի վաղ դիվանագիտական ​​աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Անկարան ակնկալում է շատ մոտ ապագայում ընդունել Ռուսաստանի ղեկավարին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

 

 Պեսկովը նաև հաստատել է, որ Թուրքական իշխանությունները BRICS-ին միանալու հայտ են ներկայացրել։

 

Հիշեցնենք, որ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության մասնակցությամբ հիշյալ միությունը (BRICS) կազմավորվել է 2006 թվականին: Հետագայում խմբին միացել են նաև Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: Սա միջազգային հարթակ է, որի անդամ պետությունների ղեկավարները հավաքվում են տարեկան գագաթնաժողովներին և քննարկում գլոբալ հիմնահարցներն ու փոխադարձ համագործակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր