00:00:00

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի հետ կապված բողոքի ուսումնասիրությունն ավարտվել է. մանրամասներ

14:42, 03 սեպտեմբեր 2024 Հասարակություն

ՀՀ «Վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կապակցությամբ ստացված բանավոր բողոքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանոնակարգով սահմանափակված է միայն պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությունը, որոնց անունները ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում, կամ որոնք վերջին 5 տարիներին մասնակցել են Հայաստանի առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

 

«Մարզիչների մասնակցության որևէ սահմանափակում կանոնակարգով նախատեսված չէ: Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաջորդ տարվա մրցաշարի անցկացման նախապատրաստման ընթացքում հաշվի կառնի սիրողական լողի մրցաշարին մարզիչների՝ առանձին խմբով մասնակցելու հնարավորությունը:

 

Բողոքի առիթ է հանդիսացել բանավոր խոսքում առկա թյուրընկալումը, որը պարզաբանվել է: Քանի որ կանոնակարգի խախտումներ չեն հայտնաբերվել, բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կստանան իրենց դրամական պարգևները (ցանկը՝ կից):

 

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն անցկացվել է օգոստոսի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում: Դրամական խրախուսումներ են նախատեսված 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր