00:00:00

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

15:32, 03 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Սեպտեմբերի 4-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը ստորագրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) միջև փոխըմբռնման հուշագիր։
 
Հուշագրով 2023 թվականի հունվարից Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող, Կառավարության 355-Լ որոշմամբ հաստատված բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի թվային հարթակի հեղինակային իրավունքը Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության կողմից փոխանցվում է Էկոնոմիկայի նախարարությանը։ Թվային հարթակի մշակումը իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության ֆինանսավորմամբ։
 
Թվային հարթակի օգտագործումը էապես կբարձրացնի բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի իրականացման արդյունավետությունը՝ հեշտացնելով և պարզեցնելով կազմակերպությունների կողմից դիմումների ներկայացման և դրանց ստուգման գործընթացները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր