00:00:00

ՀՀ կառավարությունն իրականացնում է ակտիվ քայլեր՝ միտված պարենային անվտանգության ապահովմանը. Արարատ Միրզոյան

13:17, 03 սեպտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ՊԳԿ միջև ընթացիկ համագործակցության և վերջինիս ընդլայնման հարցերի:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է ակտիվ քայլեր՝ միտված պարենային անվտանգության ապահովմանը, գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված նորարարությունների առավել արդյունավետ օգտագործմանը:

Հիշատակելով ՊԳԿ աջակցությամբ մշակված 2020-2030թթ. ռազմավարությունը և արդեն իսկ իրականացվող ծրագրերը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է հայկական կողմի հետաքրքրվածությունը համատեղ ջանքերով նպաստել փոխգործակցության հետագա խորացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր