00:00:00

ՀՀ-ում 17 տարեկան երեխաների մոտ 23 ամուսնությունից 23 երեխա է ծնվել, 16-ամյա 2 դեռահաս երեխա է ունեցել. վաղ ամուսնությունների դեմը պետք է առնել

11:39, 03 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է  եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է 1-2 տարով բարձրացնել ամուսնության համար թույլատելի տարիքային շեմը։ Գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքային շեմը 18 է, բայց բացառություններ կան ու, ըստ էության, թույլատրվում է ամուսնանալ 17, 16 տարեկանում: Հիմա առաջարկվում է այդ բացառությունները հանել ու թույլ չտալ անչափահասներին ամուսնանալ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վաղ ամուսնությունները նվազել են և դրանով պայմանավորված երեխաների ծնունդները գրացված ամուսնությունների շրջանակում նույնպես նվազել են, բայց դեռևս խնդիրը մտահոգիչ է։ 

«2007թ.-ի ծնված, այսինքն՝ 17 տարեկան երեխաների մոտ 23 ամուսնությունից 23 երեխա ունենք ծնված, և 56 ամուսնություն 18 տարեկաների համար։ Իսկ 16 տարեկան 2 հոգի երեխա է ունեցել արդեն»,-ասաց նա։

Նա նշեց, որ կառավարությունն այս վաղ ամուսնությունների դեմն առնելուն կողմ է։ «Նաև պետության վերաբերմունքը  ցույց տալն անհրաժեշտություն ենք համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր