00:00:00

Ակումբի դիմաց ոչ սթափ վիճակում գտնվող 3 երիտասարդներ հայհոյանքներ են հնչեցրել, կոտրել դռան ապակին

11:10, 03 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտ՝ «Մոսկով Շոու ակումբ»-ի դիմաց, գտնվում են մի խումբ անձինք, որոնց ձեռքին կան դանակներ, հայհոյում են անցորդներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, ժամը 02։15-ի սահմաններում նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 23-ամյա Գարեգին Ե․-ին, 34-ամյա Դավիթ Բ․-ին և 21-ամյա Դավիթ Մ․-ին, ովքեր, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նշված հասցեի մոտ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ անցորդների և ոստիկանության ծառայողների հասցեին:

Ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխված Դավիթ Մ․-ն այնտեղ նույնպես իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, շարունակել է հնչեցնել հայհոյանքներ և ձեռքով հարվածել է աշխատասենյակի դռան ապակուն, որի հետևանքով վնասվել է վերջինիս ձեռքը և կոտրվել է աշխատասենյակի դռան ապակին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր