Ադրբեջանական քաղաքական էմիգրանտների համակարգող կենտրոնը հայտարարություն է տարածել, որի անդամները կոչ են արել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին գործնական եզրակացություններ անել և կասկածի տակ դնել Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայացած ընտրությունների օրինականությունը։
Հայտարարության մեջ նշված է. «2024թ. սեպտեմբերի 1-ին Ադրբեջանը կբեմադրի «խորհրդարանական ընտրություններ» խորագրով ներկայացում, որն ակնհայտ կկրկնօրինակի այս տարվա փետրվարի սկզբին կայացած վերջին ընտրությունների շինծու արդյունքները։ Մենք՝ Ադրբեջանի ժողովրդավարական ուժերը, որոնցից շատերը աքսորի մեջ են, կոչ ենք անում Եվրամիությանը, առաջին հերթին՝ Եվրախորհրդարանին (որը միայն 2023թ. 4 անգամ կողմ է քվեարկել Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներին) և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին չճանաչել այդ կեղծ ընտրությունների արդյունքները։