Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է իր ելույթներն Աբու Դաբիի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Կիսաեզրափակիչ խաղում Հայաստանի հավաքականը ուժերը չափեց «Ալ Դաֆրա» ակումբի հետ, , հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 106:99 հաշվով։ Հայաստանի կազմում առավել շատ արդյունավետ են գործել Ալբերտ Թադևոսյանը, Արտյոմ Թավակալյանը, Դանիել Կիրակոսյանը և Արայիկ Գևորգյանը:
Հայաստանի հավաքականը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։