Բագրատ Սրբազանը սեպտեմբերի 1-ին այցելելու է Կիրանցի դպրոց։ Այդ մասին հայտնում է «Սրբազան պայքարի» տելեգրամյան ալիքը։
«Սիրելինե՛ր, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սեպտմեբերի 1-ին այցելելու է Կիրանցի դպրոց՝ շնորհավորելու աշակերտների նոր ուսումնական տարին։ Սրբազան Հայրը դեպի Կիրանց կմեկնի վաղ առավոտյան՝ ժամը 06։30-ին, Երևանի հյուսիսային մուտքի մոտից։
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան միանալ Բագրատ Սրբազանին, խնդրում ենք սեփական մեքենաներով առավոտյան 06։30-ին լինել նշված վայրում», - նշված է հայտարարությունում։