ՀՀ-ն Բաքվին երեկ նոր առաջարկ է ներկայացրել, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Առաջարկի էությունը հետևյալն է՝ Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված է, ներառյալ նախաբանը։ Եվս 3 հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասություններից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է։
Մենք առաջարկել ենք վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումները և դրանք ստորագրել որպես խաղաղության պայմանագիր, որովհետև դա հենց Խաղաղության պայմանագիրն է։ Ինչո՞ւ ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև այդտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները»։