00:00:00

Հրայր Թովմասյանը խանգարում է. «Հրապարակ»

08:55, 31 օգոստոս 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Սահմանադրական դատարանի եւ Հրայր Թովմասյանի դեմ արշավը ոչ այնքան ՍԴ դատավորի դեմ է՝ նա կարող է ազատությունից ու պաշտոնից զրկվել, որքան Հայաստանին սպասվող վտանգավոր զարգացումների մասին է հուշում։ Փաշինյանին պետք է, որ անաղմուկ, առանց ավելորդ էմոցիաների իր կամակատար ՍԴ-ն` յուրային դատավորներով, դակի ցանկացած փաստաթուղթ: Ընդ որում` ոչ միայն այլընտրանքային կարծիք, քննադատություն չհնչի, այլեւ ապազգային որոշումների մասին չխոսեն։ Իսկ Թովմասյանի հեռանալուց հետո հենց այդպես էլ կլինի:

Ուստի Փաշինյանը խնդիր է դրել ավարտին հասցնել կիսատ մնացած գործը, որը Հրայր Թովմասյանի դեմ սկսել էր դեռ պատերազմից առաջ՝ 2019-ին։ Երեկ դատարանը Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց, որովհետեւ մեղադրանքի վաղեմության ժամկետն ավարտվում է դեկտեմբերին, իսկ գործը դեռ պետք է եւս 2 ատյանով անցնի: Ժամեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են այն կանոնակարգը, որի սկզբունքների հիման վրա շարունակելու են սահմանազատումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

«Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի ԱԺ-ում դրա վավերացման ընթացակարգը, փաստաթուղթը նախ կուղարկվի ՍԴ՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար»,- նշված է հաղորդագրությունում: Կանոնակարգի բովանդակությունը դեռեւս չեն հրապարակել, այսօր Փաշինյանն ասուլիս է տալիս՝ թերեւս հող նախապատրաստելով հետագա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, եւ կրկին փորձելու է կատարվածի մեղքը կա՛մ նախկինների վրա գցել, կա՛մ ներկայացնել որպես Հայաստանի պայծառ ապագային ուղղված քայլ, ինչպես արեց Կիրանցում տեղադրված սյուների հետ կապված։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 31․ 08․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր