00:00:00

Անկարան F-35 կործանիչներ ձեռք չի բերի՝ ի հեճուկս թուրքերի և նրանց ադրբեջանցի վասալների ջանքերի. ամերիկացի փորձագետ

23:00, 30 օգոստոս 2024 Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսը պետք է հասկացնի, որ Թուրքիան չի կարող ունենալ F-35 կործանիչներ, անկախ նրանից, թե որքան գումար են ծախսում թուրքերն ու նրանց ադրբեջանցի վասալները ԱՄՆ-ում PR-ի և լոբբինգի վրա։ Դրա մասին National Security Journal-ի իր հոդվածում գրել է ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինը։

«Թուրքիային ուղղված բազմաթիվ նախազգուշացումներից հետո՝ չգնել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, Միացյալ Նահանգները Թուրքիային բացառել է հաջորդ սերնդի F-35 համատեղ հարվածային կործանիչների ստեղծման ծրագրից։ Հարցականի տակ էր ոչ միայն առևտրային պայմանագիրը, այլև ՆԱՏՕ-ի համակարգերի ամբողջականությունը:

С-400-ի ինտեգրումը Թուրքիայի հակաօդային պաշտպանության համակարգին ՆԱՏՕ-ի գործողությունները խոցելի կդարձնի։ Նույնիսկ եթե Թուրքիան արգելափակի С-400-ը, համակարգը դեռ կարող է սպառնալ Միացյալ Նահանգներին՝ թույլ տալով թուրքերին կամ թշնամական ուժերին հետևել ամերիկյան անտեսանելի ինքնաթիռներին:

F-35-ին առնչվող գործարքը վերականգնելու ակնհայտ քայլը, որի մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, տարօրինակ է առնվազն մի քանի պատճառներով:

Նախ, Թուրքիան չի թաքցրել սեփական զենքի արդյունաբերությունը ստեղծելու իր ցանկությունը և չի վարանել ԱՄՆ-ի կողմից իրեն տրամադրվող տեխնոլոգիաների մշակման հարցում: Էրդողանի փեսան Թուրքիայի զենքի գլխավոր մագնատն է:

Թուրքական ոչ պաշտոնական լոբբին, որով համակված է Պետդեպարտամենտը և ներթափանցում  էՎաշինգտոնի վերլուծական կենտրոններ, կարող է նսեմացնել Թուրքիայի պահվածքը, բայց իրականությունն իրականություն է:

Երկրորդ, թեև Թուրքիան համաձայնեց օգտագործել իր F-16-երը միայն ՆԱՏՕ-ի նպատակների համար և դադարեցնել թռիչքները Հունաստանի վրայով, սակայն, F-16-ների վաճառքը վերջնականապես հաստատվելուն պես Էրդողանը նոր թափով զարկ տվեց իր ագրեսիային։

Այսօր Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում ռմբակոծում է քաղաքացիական ենթակառուցվածքները՝ էթնիկ զտումներ իրականացնելով քրդերի դեմ։ Թուրքական F-16-ներով Իրաքի ռմբակոծումը հանգեցրեց անտառային հրդեհների։ Օգոստոսի 23-ին Իրաքյան Քրդստանում թուրքական անօդաչու թռչող սարքը երկու լրագրողի է սպանել։  

Վերջերս թուրքական նավերը թույլ չտվեցին իտալական նավին մալուխներ անցկացնել Եվրամիության կողմից ֆինանսավորվող Կիպրոսի և Կրետեի էներգետիկ ցանցերը միացնելու ծրագրով: Դա Էրդողանին ստիպեց ենթադրել, որ ինքը կարող է անպատիժ գործել:

Վերջապես, Թուրքիան ահաբեկչության հովանավոր է։ Իրանում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ծնկի բերի թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Իսրայելին։ Այսօր Թուրքիային առաջադեմ զենքի մատակարարման և Իրանին նույն տեխնոլոգիաների առաջարկման միջև տարբերություն չկա։

Երկու դեպքում էլ ռեժիմները զենք կկիրառեն եթե ոչ բուն ամերիկացիների, ապա ԱՄՆ-ի շահերի դեմ:

ԱՄՆ-ի հեռացող դեսպան Ջեֆրի Ֆլեյքը պարծենում է Թուրքիային F-16-ներ տրամադրելու հարցում իր դերով և կարծես թե մոռացել է ՀԱՄԱՍ-ին Թուրքիայի աջակցությունը, քանի որ պնդում է, որ Թուրքիան Գազայի հատվածում պետք է ավելի մեծ դեր խաղա:

Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների նման ամենաթողության պայմաններում՝ հետապնդելով իսլամիստներին, Ռուսաստանին և Իրանին, չպետք է զարմանալի լինի, որ Էրդողանի պահվածքը վատթարացել է, և որ Թուրքիան հիմնա մեծացնում է տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու իր ջանքերը:

Բայդենը, Բլինքենը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Կոնգրեսում խոստացել են, որ Թուրքիային F-16-ների վաճառքը կբարելավի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անվտանգությունը: Մինչդեռ իրականում ճիշտ հակառակն է:

Իր սխալն ընդունելու փոխարեն Թուրքիան այսօր կարող է հայտնվել առավել կատարելագործված սպառազիություն ձեռք բերելու շեմին»,- գրել է փորձագետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր