Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները: Այս մասին հայտնում են РИА Новости-ն և Радио Sputnik-ը՝ հղում անելով ՀՀ ԲՏԱ նախարարության աղբյուրին։
Նշվում է, որ գերատեսչությունում հայտնել են, թե զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագրի միակողմանի դադարեցման հարցն իրենք չեն քննարկում։