00:00:00

2020-ից ի վեր ադրբեջանցիներն ավերել են հայկական պատմամշակութային 570-ից ավելի նմուշ

09:59, 30 օգոստոս 2024 Հասարակություն

Հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը Բաքվում, Նախիջևանում, Գանձակում ու Դաշտային Ղարաբաղի այլ բնակավայրերում սկսվել է դեռ Ադրբեջանական ԽՍՀ–ի կողմից, 1960-ական թվականներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Քանդակագործության ազգային պարկ» թանգարանի հիմնադիր տնօրեն և «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության պաշտպան» հասարակական կազմակերպության հիմնադիր, քանդակագործ Արթուր Գևորգյանը։

«Ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, 2020թ–ի պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցի զինվորների ձեռքին կային սմարթֆոններ, նրանք իրենց վանդալիզմը նկարահանում ու տեղադրում էին ինտերնետում։ Ադրբեջանի իշխանությունը, հասկանալով, որ գործ ունի ակնառու փաստերի հետ, որոնք քրեորեն պատժելի են միջազգային իրավունքի ատյանների կողմից, միանգամից արգելեց։ Բայց, անկախ դրանից, այսօր կա նաև տիեզերական նկարահանման հնարավորություն, որով կարելի է ցանկացած հատվածում տեսնել, թե ինչ է կատարվում»,– ասում է քանդակագործը։

Նրա տվյալներով` 2020 թ–ի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից առաջ Արցախում ու հարակից շրջաններում ոչնչացվել են հայկական պատմամշակութային ժառանգության 250 և ավելի կոթողներ, մեծ մասը` Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձաններ, իսկ պատերազմից հետո ադրբեջանցիներն ամեն շաբաթ 3-4 հուշարձան ու խաչքարեր են ոչնչացրել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր