ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին կայցելի Մոնղոլիա, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշենք, որ Մոնղոլիան Հռոմի ստատուտը ստորագրած երկիր է։
Պուտինը Մոնղոլիա կժամանի երկրի նախագահի հրավերով՝ մասնակցելու ճապոնական զինված ուժերի նկատմամբ Խորհրդային և Մոնղոլական զորքերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
«Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն համապարփակ ռազմավարական գործընկերության ռուս-մոնղոլական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ», -ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշենք՝ ա կլինի ՌԴ նախագահի առաջին այցը երկիր, որը ստորագրել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը։
Մոնղոլիան Հռոմեական կանոնադրությունը ստորագրել է 2000 թվականին, իսկ վավերացրել է 2002-ին։