ԱԶԲ հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկին Սեդրակյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի, կվերլուծի և առաջարկություններ կներկայացնի մետրոյի արդիականացման և վերակառուցման վերաբերյալ:
1981 թվականից շահագործման հանձնված Երևանի մետրոպոլիտենը երբեք կապիտալ վերանորոգման չի ենթարկվել։