00:00:00

ՏԿԵՆ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ քննարկվել է մարզերում ջրահեռացման խնդրի լուծումը

18:54, 29 օգոստոս 2024 Հասարակություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին և Գերմանական զարգացման բանկի (KFW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։

Քննարկվել է «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II Փուլ 3» ծրագրի կատարման ընթացքը։

Ծրագրի շրջանակներում Եվրամիության կողմից տրամադրված 12 մլն եվրո դրամաշնորհով նախատեսվում է լուծել «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման գոտուց դուրս մնացած գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հարցը։

Հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ կազմակերպչական բնույթի բոլոր խնդիրները լուծված են, և շատ արագ հայտարարված մրցույթների արդյունքներում կընտրվեն կապալառու ընկերություններ, կկնքվեն պայմանագրեր, և աշխատանքները կմեկնարկեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր