00:00:00

ABBA խումբը պահանջել է, որ իր երաժշտությունը չօգտագործվի Թրամփի քարոզարշավի ժամանակ

17:54, 29 օգոստոս 2024 Հասարակություն

Universal Music մեդիահոլդինգը և ABBA խմբի մասնակիցները պահանջել են դադարեցնել ABBA-ի երաժշտության օգտագործումն ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Universal Music-ի շվեդական ստորաբաժանման PR բաժնի ղեկավար Ֆրիդա Սքուգը։

«ABBA խմբի մասնակիցների հետ միասին մենք պարզեցինք, որ Թրամփի միջոցառումների ժամանակ թողարկվել են տեսահոլովակներ, որոնցում օգտագործվել է ABBA-ի երաժշտությունը, ուստի մենք պահանջել ենք անհապաղ հեռացնել դրանք և դադարեցնել դրա օգտագործումը», - ասել է գործակալության զրուցակիցը։

Սքուգի խոսքով՝ Universal Music մեդիահոլդինգը և շվեդական Polar Music ձայնագրող ընկերությունը ABBA-ի երաժշտությունն օգտագործելու հարցումներ չեն ստացել, ուստի Թրամփին որևէ թույլտվություն կամ արտոնագիր չի տրվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր