Չեխիայի Պլզեն քաղաքում անցկացվող հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է եւս երկու մեդալ։
Երիտասարդների թիմային պայքարում Գոռ Խաչատրյան - Հայկ Մինասյան - Համլետ Կարենյան եռյակը 1618 միավորով դարձել է փոխչեմպիոն։
Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան - Անահիտ Սարգսյան - Աիդա Ազատյան եռյակը 1510 միավորով նվաճել է բրոնզե մեդալ։
Ավելի վաղ Գոհար Հարությունյան - Լիլիթ Մկրտչյան - Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 1649 միավոր արդյունքով դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում ոսկե մեդալակիր էր դարձել Գոհար Հարությունյանը