Պարզվել է երեկ Սևանում վրաերթի հետևանքով մահացած աղջնակի և հիվանդանոց տեղափոխված նրա եղբոր ինքնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում երեկ՝ օգոստոսի 27-ին, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Սևան քաղաքի շինարարների փողոցում վրաերթի հետևանքով մահացածի ու վիրավորի ինքնությունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը պարզվել է, որ մահացածը Սևան քաղաքի բնակիչ 8-ամյա Լիանա Ք.-ն է, իսկ վիրավորը՝ նրա եղբայրը՝ Սևան քաղաքի բնակիչ 6-ամյա Լևոն Ք.-ն: Այսօր տղայի ծննդյան օրն է:
Վրաերթ կատարած Հ. Հակոբյանը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» Մարտունու ԳԳՄ-ում՝ որպես հաշվապահ: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 27-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հասմիկ Հ.-ն, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի էր ենթարկել 2 անչափահաս հետիոտների։