00:00:00

Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներ Նարեկ Մալյանին և Արմեն Աշոտյանին

18:38, 26 օգոստոս 2024 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Բանտերում քաղբանտարկյալներին այցելությունները շատ փաստաբանների, պատգամավորների համար առօրյա աշխատանքի մաս են դարձել:

Ցավոք, իշխանությունն ամեն ինչ անում է, որ այդ ուղղությամբ այցերը մշտապես ակտուալ լինեն:

Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցի Նարեկ Մալյանին, ով 25 օր հետո ազատության մեջ կհայտնվի:

Նարեկը 1 տարվա ազատազրկման է ենթարկվել, որի ժամկետը կլրանա սեպտեմբերին:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Արմեն Աշոտյանին, ով 1.2 տարի է՝ ապօրինի անազատության մեջ է, իսկ նրա գործով դատական նիստերը վաղուց անցել են բարոյականության և տրամաբանության գծերը:

Չնայած այն հանգամանքին, որ մեծ թվով քաղբանտարկյալներ այս պահին ազատության մեջ են, սակայն քրեական գործերը չեն կարճվում և իշխանությունը տարբեր միջոցներով այդ հանգամանքը որպես ճնշման միջոց է կիրառում»:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր