Շատ մարդկանց մոտ 50 տարեկանից հետո սկսվում են սիրավեպեր, որոնք լավագույնն են դառնում նրանց կյանքում, կարծում է ծանոթությունների հարցերով փորձագետ Մարի Թուլինը։ Ռոմանտիկ կապի առավելությունները հասուն տարիքում նա թվարկել է HuffPost պարբերականի հետ զրույցում:
Թուլինն ընդգծել է, որ տարածված այն կարծիքը, թե 50 տարեկանից հետո դժվար թե հնարավոր լինի գտնել իսկական սեր, իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Ավելին, նրա կարծիքով, կյանքի հենց այս ժամանակահատվածում կարելի է ավելի լավ հարաբերություններ կառուցել, քանի որ այս տարիքում մարդն ինքն իրեն ավելի լավ է ճանաչում և գիտի, թե ինչպես անկեղծորեն խոսել սեփական ցանկությունների, կարիքների և թույլատրելիի սահմանների մասին: «Դժվարությամբ ձեռք բերված այս հմտությունները տալիս են մտերմության զգացում, որը հնարավոր է անհասանելի լիներ երիտասարդ տարիներին, երբ մարդիկ դեռ տարված էին ուրիշի հավանությունը փնտրելով», — նշել է մասնագետը:
Բացի այդ, Տուլինի խոսքով՝ 50 տարեկանից հետո շատ կանայք սկսում են իրենց ավելի ազատ, սեքսուալ և ինքնավստահ զգալ, ասում է Տուլինը: Սա շատ գրավիչ է տղամարդկանց համար և լավագույն հիմքն է ընտանեկան կյանքի համար:
Այս տարիքի ամուսնալուծված մարդկանց մասնագետը խորհուրդ է տվել անցյալի հարաբերությունները չընկալել որպես անհաջող և իրենց վրա խաչ չդնել: Նա նշել է, որ ամուսնալուծությունը և նոր ծանոթությունները կօգնեն ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ և ձեր ցանկությունները: Այս դեպքում հարաբերությունների համար գործընկեր կարելի է փնտրել ոչ միայն առցանց, այլ նաեւ հետաքրքրությունների հասարակական ակումբներում, հավելել է նա։