00:00:00

Ժաննա Անդրեասյանը Եղեգնաձորում էր՝ «Ֆեստիվառ»-ի

22:34, 24 օգոստոս 2024 Հասարակություն

«Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնի այս տարվա վերջին կանգառը Եղեգնաձորն էր։ Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ 
 
Վայոց ձորի արտադրողները «Ֆեստիվառի» տաղավարներում ներկայացրել են իրենց ապրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև անցկացրել են խեցեգործության և ծղոտագործության վարպետաց դասեր։
Տեղական արտադրանքի տոնավաճառին ծանոթացել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: Նրանք Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում նաև մասնակցել են Վայոց ձորի արվեստագետների և հատուկ հյուրերի ընդունելությանը:
 
Փառատոնի շրջանակում գործել է նաև անվճար երթուղի դեպի հուշարձաններ՝ Մագելանի քարանձավ և Նորավանք։
 
Փառատոնի երեկոն կայացել է Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում՝ Լադանիվա խմբի համերգով։
Նշենք, որ «Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնն անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր