Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Ամիրյան փ. – Հանրապետության հրապարակ հատումից մինչև Ամիրյան փ. – Սարյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»: