00:00:00

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով. եղանակը Հայաստանում

15:08, 24 օգոստոս 2024 Հասարակություն

Հանրապետության տարածքում`

օգոստոսի 24-ին և 26-ին կեսօրից հետո, 25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 24-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։  Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

օգոստոսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 24-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +33+35։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+26,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+19+21, ցերեկը՝ +30+32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+26,

Լոռիում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +23+27,

Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +25+29,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+27,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +29+33,

Արարատում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +34+36,

Արմավիրում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+36,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+27,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+20+22, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+29։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր