00:00:00

Սերժ Սրապիոնյանը մահվանից առաջ երեք բան է խնդրել

22:15, 23 օգոստոս 2024 Հասարակություն

Գրականագետ Սերժ Սրապիոնյանի դուստրը՝ Գոհար Սրապիոնյանը գրում է, որ հայրը մահվանից առաջ երեք բան է խնդրել.

«3 բան խնդրեց հեռանալուց առաջ.

Մամայիդ լավ կնայես
Պայքարը կշարունակես առանց ինձ էլ
ՄԻՇՏ ուրախ ու ձիգ կպահես քեզ»։ 

«Գիտե՞ք` ոնց ենք մենք միասին տարել էս պայքարը տարիներ:

ԳՈՐԾԱՐՔՈՎ:

Հա, իրար հետ գործարքի մեջ էինք մտնում։ 

Ասենք ինքը էսինչ հետազոտությունն անել հրաժարվում էր(  դե իր հրաժարվածն էլ հո հրաժարված էր, կպատկերացնեք),  ես ասում էի. նայի, պապ, գնում ենք անենք էդինչ հետազոտությունը,  10 օրից լավ ես լինում, պրոբլեմդ անցնում ա, եթե 10 օրից լավ չես եղել, հետո ոչ մի ասածս էլ չես անի:

Ու Աստված միշտ իմ կողմից էր լինում, ու գործարքը հաջողում էր:

Ու հենց արդեն վտանգն անցնում էր, ես հաղթողի դեմքով նայում էի աչքերին` էն միշտ ինձ ամենազորի պես հավատացող աչքերին, ու ճիշտ դուրս էկածի լկստվածությամբ ասում էի. տեսա՞ր, ապէ:

Ու էսպես` ոնց երկուսով, սուսուփուս,  պայքարեցինք մի դավաճան ուռուցքի դեմ, որի դեպքում ընդամենը ամիսների կյանք  էին խոստանում աշխարհի լավագույն  ԲՈԼՈՐ կլինիկաները, բոլոր բժիշկները, իսկ  մենք ունեցանք ՏԱՐԻՆԵՐ, էնպես էլ կշարունակեմ պայքարը մյուս դավաճանի դեմ` արդեն առանց իրեն, բայց էլի ԵՐԿՈւՍՈՎ, ու արդեն մեկ հմտություն ավել ձեռք բերած` ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ, ԱՆՀԱՎԱՏԱԼԻ, ՖԱՆՏԱՍՏԻԿ համառ լինել պայքարիդ մեջ:

Ինքը հաղթե'ց էս պայքարում: Ինքն ապրեց մի քանի անգամ ավել, քան գիտե գիտությունը, քան գիտեն բժիշկները: Քան նախատեսել էր բնությունը: Ինքն ապրեց պատմության մեջ էս հիվանդությունն ունեցած բոլոր հիվանդներից ամենաերկարը:

Հա, Ես ու ինքը հաղթել ենք էս անհավանական դաժան ու դժվար, Աստված չճանաչող  էս պայքարում:

Մեր վերջին գործարքին պարզապես, Բարձրյալն  էլ էր մասնակցում:
Իսկ անքննելի են Բարձրյալի ու Տիեզերքի գործերը:
ԵՍ Ու ԻՆՔԸ ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ ՄՅՈւՍ ՊԱՅՔԱՐՈւՄ ԷԼ:
ԵՍ ՔՈ ՇԻՐՄԻՆ ԿԳԱՄ Ու ԿԱՍԵՄ ՄԻ ՕՐ
Պապ ջան, գործարքն ավարտված ա: Ամեն ինչ օք ա, տեսա՞ր, ապէ»,- գրել է Գ.Սրապիոնյանը։ 

Սերժ Սրապիոնյանը մահացել է օգոստոսի 22-ին երկարատև ծանր հիվանդությունից հետո։ Նա 67 տարեկան էր։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր