00:00:00

Իրանն ու Գերմանիան վերահաստատել են ընթացիկ խնդիրները երկխոսության միջոցով լուծելու՝ երկու երկրների վճռականությունը

20:38, 23 օգոստոս 2024 Աշխարհ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին և նրա գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքը վերահաստատել են ընթացիկ խնդիրները երկխոսության և շարունակական քաղաքական խորհրդակցությունների միջոցով լուծելու երկու երկրների վճռականությունը, գրում է իրանական ԻՐՆԱ գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի և Գերմանիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ։

Բերբոքը շնորհավորել է Արաքչիին Իրանի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Իրանի նոր վարչակազմի օրոք երկու երկրները կկարողանան ընդլայնել իրենց երկկողմ կապերը՝ վերացնելով առկա խնդիրներն ու խոչընդոտները։

Արաքչին շնորհավորանքների համար շնորհակալություն է հայտնել իր գերմանացի գործընկերոջը։

«Փոխադարձ հարգանքն ու ընդհանուր շահերի շեշտադրումն անհրաժեշտ են տարբեր ոլորտներում հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու համար»,- ընդգծել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր