«Վերածնունդ» թաղամասում անվտանգ երթևեկության կազմակերպման ուղղությամբ քաղաքապետարանում ձեռնարկվում են համապատասխան քայլեր։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Տեղեկացնում եմ, որ ներկայումս իրականացվում է ուսումնասիրություններ նշված ճանապարհահատվածում երթևեկության անվտանգության բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ նախատեսվում է «Երևան Պարկ»-ին հարակից ճանապարհահատվածում առաջիկա 20 օրվա ընթացքում կազմակերպել հետիոտնային անցում, ինչպես նաև «Վերածնունդ» թաղամասի հարակից ճանապարհահատվածում 7-8 ամսվա ընթացքում կկառուցվի նաև վերգետնյա անցում՝ հետիոտների անվտանգությունն ապահովելու նպատակով»,– ասաց Կոստանյանը, հավելելով, որ նշված փոփոխությունները կիրականցվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղակայմամբ, ինչպես նաև գծանշումներով:
Նշենք, որ տևական ժամանակ է «Վերածնունդ» թաղամասի բնակիչները դժգոհում են, որ ճանապարհի երթևեկելի հատվածում չկան անցումներ, ինչը խիստ վտանգավոր է հետիոտների համար։ Հարցն առավել արդիական է հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուտով դասերը կսկսվեն և երեխաները փողոցն անցնելու հնարավորություն չունեն։