00:00:00

Լոռու մարզում ուսով իրար հարվածելու համար անչափահասների միջև սկսվել է վիճաբանություն և քաշքշուկ

10:15, 22 օգոստոս 2024 Հասարակություն

Օգոստոսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկ Ղազարյանը և նույն դասակի կրտսեր պարեկ Մամյանը ժամը 22։00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 30 հասցեի մոտ լսել են բարձր ձայներ, մոտեցել և նկատել են չորս երիտասարդների՝ որոնցից երկուսի վերնաշապիկներրը պատռված են եղել և նշված վայրից չորս երիտասարդներին տեղափոխել են ոստիկանության Տարոնի բաժին՝ պարզաբանումների համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում դեպքի հանգամանքները ստուգելու ժամանակ պարզվել է, որ երիտասարդները հանդիսանում են Լոռու մարզի բնակիչներ 16-ամյա Կ․ Ք․-ն, 17-ամյա Ս․ Ռ․-ն, 16-ամյա Վ․ Հ․-ն և 16-ամյա Դ․ Խ․-ն:

Արդեն ոստիկանությունում վերջիններս հայտնել են, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի 30 հասցեի մոտ հանդիպակաց ուղղությամբ իրենց են մոտեցել 3 երիտասարդ տղաներ և անցնելու ընթացքում անծանոթ երիտասարդներից մեկը ուսով հարվածել է Դ. Խ․-ին, որից առաջացել է վիճաբանություն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր